«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում և շարունակում է մնալ «Եվրատեսիլ» 2024-ի ամենադիտված տեսահոլովակների շարքում: Այս մասին տեղեկացնում է Armenia in Eurovision-ը:
Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը:
Խմբի անունը ներշնչված է արտաճանապարհային ամենագնաց մեքենայի անվանումից՝ խորհրդանշելով խմբի արկածախնդիր ոգին և նրա ճամփորդությունը տարբեր մշակույթների և ավանդույթների միջով:
Ժակլինը և Լուին պատահաբար են իմացել, որ իրենց հայրերը Հայաստանում և Ֆրանսիայում ապրելիս նույն մեքենան են վարել, և այդպես էլ ծնվել է «Լադանիվան»: