Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

22:48, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ ապրիլի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Վարազդատ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 68-ամյա Ավետիկ Գևորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 06-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արմեն Շամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Հաղորդվում է, որ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա․ Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։
     Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

5319 | 0
Facebook