Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Լեհաստանը բարձրացրել է ավիացիան

09:54, հինգշաբթի, 11 ապրիլի, 2024 թ.
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Լեհաստանը բարձրացրել է ավիացիան

Ապրիլի 11-ի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Խարկովին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նշվում է, որ առնվազն 10 հարված է հասցվել Խարկովի ենթակառուցվածքներին։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ արձանագրվել են էներգամատակարարման խափանումներ: Սինեգուբովը հայտնել է, որ առաջիկա ժամերին քաղաքում մետրոն չի աշխատի։ Իր հերթին, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գլուշչենկոն Facebook-ում գրել է, որ գիշերային գրոհի ընթացքում հարվածի տակ են հայտնվել Խարկովի, Կիևի, Զապորոժիեի և Լվովի էներգետիկ օբյեկտները։

8908 | 0
Facebook