Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերջին տասնամյակներում առաջին անգամ Վայոց Ձորում սև անգղի բույն է հատնաբերվել

21:36, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ.
Վերջին տասնամյակներում առաջին անգամ Վայոց Ձորում սև անգղի բույն է հատնաբերվել

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում բացահայտվել է սև ագղի բույն։

Այս մասին տեղեկացրել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:
     Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սև անգղը գրացված է ՀՀ կարմիր գրքում` որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է:

ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է` որպես վտանգված տեսակ: Թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։

Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն։

2398 | 0
Facebook