Թուրքիան կարող է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համալիրներ տեղակայել Իրաքի հետ սահմանին, գրում է Türkiye թերթը։
Թերթի տվյալներով՝ Ս-400 համալիրների տեղակայման գործընթացը սահմանամերձ շրջաններում կարող է արագացվել մահմեդական Ուրազ-բայրամ տոնի ավարտից հետո:
«Նախագահ Էրդողանի՝ Իրաք այցից առաջ թուրքական զինված ուժերի և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների տեղափոխումն սկսել է թափ հավաքել»,- ասվում է հոդվածում:
Թերթը նշում է, որ տեղափոխումն իրականացվում է Թուրքիայի կողմից «Իրաքի տարածքը Քրդստանի բանվորական կուսակցության ահաբեկչական կազմակերպությունից մաքրելու» գործողության նախապատրաստման շրջանակներում: