Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլիտար շենքի բակում 35-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

18:00, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
Էլիտար շենքի բակում 35-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ֆատոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:

Մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է։

2944 | 0
Facebook