Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել

16:18, երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ.
Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։
     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
     Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։
     Փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել
Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել
Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել
Կապանի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել
1759 | 0
Facebook