Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ տվեց Բրյուսելը Հայաստանին․ «Հրապարակ»

10:06, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
Ի՞նչ տվեց Բրյուսելը Հայաստանին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այդքան սպասված բրյուսելյան հանդիպումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, երեկ սառը ցնցուղ դարձավ Հայաստանի իշխանականների և հաստիքային արևմտամետների գլխին ու խրախճանքի առիթ՝ ռուսամետ շրջանակների համար: Բրյուսելում կարճատև հանդիպման ընթացքում, ինչպեսև խոստացել էին, քաղաքական քննարկումներ չեղան, եվրոպացիները դրամական չնչին աջակցության խոստումներ տվեցին մեր պետության ղեկավարին:
     Այսինքն, քաղաքական վեկտոր փոխելու այս արկածախնդիր ու վտանգներով հղի քաղաքականությունն ընդդեմ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ոչինչ չի տալու մեզ։ Մինչդեռ երեկ իշխանական շրջանակներում արդեն հաշվարկներ էին անում, թե 2 միլիարդից պակաս «չեն տա», իսկ 2024-ի առաջին 2 ամսվա ընթացքում ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը եղել է 2.1 միլիարդից ավելի։
     Իշխանական և իշխանամերձ շրջանակները մեծ ախորժակ ունեին` առնվազն մեկ միլիարդ եվրոյի աջակցություն էին ակնկալում, որի միջոցով Հայաստանի տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնեին և Սինգապուր դարձնեին` ՀՀ-ն Ռուսաստանից պոկելով։

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաղորդեց, որ Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում դրամաշնորհների տեսքով 270 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ տնտեսության զարգացման, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։

5386 | 2
Facebook