Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ծառը գիշերվա ընթացքում կտրեցին «անհայտ» ծառագողերը»․ «Բնապահպանի տուն» ՀԿ

12:30, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
«Այս ծառը գիշերվա ընթացքում կտրեցին «անհայտ» ծառագողերը»․ «Բնապահպանի տուն» ՀԿ

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձախից առավոտվա մեր նկարածն է, աջից մի քանի ժամ հետո էլի մեր նկարածը` նույն կտրված ծառը։
     Այս ծառը գիշերվա ընթացքում կտրեցին «անհայտ» ծառագողերը և մի քանի ժամ հետո` առավոտ շուտ, հսկող մարմինը եկավ ու կնքեց որպես հայտնաբերած։ Խոսքը այստեղ պահպանության մասին չի, այլ ուղղակի կնքելու ու հաշվելու։ Չնայած զատկից հետո կարմիր ձուն էլ ոչ մեկին պետք չի ...
     Հետևությունները թողնում ենք ձեզ։
     Եթե նույնիսկ պարզագույն լոգիկայով ոչ մի հետևություն էլ չանենք, ուղղակի վերջին ամիսների փորձով պարզ է դառնում, որ ոչ գտնելու են, ոչ պատժելու են։ Ուղղակի մեծամասամբ հաշվելու են մեր երկրից պակասած ծառերն ու վերջ։ Դեռ հարց է` արդյո՞ք ոստիկանություն գործ ուղարկվելու է, թե՞ ուղղակի ներկով թվեր ու կնիք են դնելու բազմաթիվ կտրված ծառերի վրա։ Այ այսպես կորցնում ենք մեր բնության վերջին չքնաղ կտորները` մի քանի չստացվածների փող աշխատելու համար»։

1415 | 0
Facebook