Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

09:00, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
ԱԺ հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 9-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել:
     Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ ԱԺ նիստերին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
     Նիկոլ Փաշինյանը և նախարարներն անձամբ պետք է գան խորհրդարան՝ այն ներկայացնելու:

Հաջորդ շաբաթ ԱԺ կգնան նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԱԺ քառօրյա նիստերին քննարկվելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաեւ 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ նիստ տեղի կունենա, որին հրավիրված են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ընդդիմությունից փոխանցեցին, որ դեռ նրանցից արձագանք չկա, չգիտեն՝ Միրզոյանն ու Գրիգորյանը կմասնակցեն իրենց նախաձեռնած նիստին, թե ոչ:
     Հաջորդ շաբաթ խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր կընտրի: Առաջադրված թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է: Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է»:

1304 | 0
Facebook