Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

17:30, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։

565 | 0
Facebook