Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիվանդները ստիպված Բերդից տասնյակ կիլոմետրեր կտրելով՝ Իջևան ու Նոյեմբերյան են հասնում». Ոսկան Սարգսյան

16:30, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
«Հիվանդները ստիպված Բերդից տասնյակ կիլոմետրեր կտրելով՝ Իջևան ու Նոյեմբերյան են հասնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիվանդները ստիպված Բերդից տասնյակ կիլոմետրեր կտրելով՝ Իջևան և Նոյեմբերյան են հասնում։
     Բերդ համայնքի բնակիչներից դժգոհություններ եմ լսել, որ Բերդ քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի սարքավորում չկա, և հեմոդիալիզի կարիք ունեցողները Բերդ համայնքից մեծ հեռավորություն անցնելով՝ հեմոդիալիզ են ստանում Իջևանի և Նոյեմբերյանի բժշկական կենտրոններում։ Հիմնահարցի կապակցությամբ դիմեցի Տավուշի մարզպետարան, որտեղից պարզաբանեցին, որ Բերդ համայնքում հեմոդիալիզի կարիք ունեն 10 բուժառուներ, նրանցից 9-ը հեմոդիալիզ են ստանում Իջևանի ԲԿ-ում, իսկ 1-ը` Նոյեմբերյանի ԲԿ-ում: Մարզպետարանից հավելեցին, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի առաջիկա օրերին Տավուշի մարզ կատարելիք այցի ժամանակ կքննարկվի Բերդի ԲԿ-ում հեմոդիալիզի բաժանմունք բացելու հնարավորությունը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1207 | 0
Facebook