Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է. «Հրապարակ»

09:36, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
Քոչարյանը 2 ամսից ավելի է՝ Եվրոպայում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից եւ նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, և իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։
     Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, և Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3470 | 0
Facebook