Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաջորդ 10 տարիների պատկերը՝ շատ կարճ»․ Քրիստինա Վարդանյան

14:36, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
«Հաջորդ 10 տարիների պատկերը՝ շատ կարճ»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Հաջորդ 10 տարիների պատկերը՝ շատ կարճ»։

Ավելի վաղ Վարդանյանը հայտնել էր, որ դիմել են դատարան՝ «Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառերի սպանդը ոչ իրավաչափ ճանաչելու և րոպե առաջ դադարեցնելու պահանջով։ Ծառերի փոխարինման քաղաքապետարանի ծրագիրը օրենքի պահանջով չի անցել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)։ Պնդումներն այն մասին, թե Երևան համայնքի բոլոր թեղիները փտած են և վտանգավոր, իրականացվել է զուտ ակնադիտական հետազոտության հիման վրա և չի համապատասխանում իրականությանը:
     Պահանջում ենք պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կասեցնել առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության Երևան համայնքում ծառերի զանգվածային հատման գործողությունը»,- նշված է տեքստում:

Ալեք Մանուկյան փողոց
Ալեք Մանուկյան փողոց
«Հաջորդ 10 տարիների պատկերը՝ շատ կարճ»․ Քրիստինա Վարդանյան
«Հաջորդ 10 տարիների պատկերը՝ շատ կարճ»․ Քրիստինա Վարդանյան
3409 | 0
Facebook