Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ամբողջ ՀՀ-ում պետք է ձևավորվի դիմադրություն»․ Իշխան Սաղաթելյան

11:36, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
«Ամբողջ ՀՀ-ում պետք է ձևավորվի դիմադրություն»․ Իշխան Սաղաթելյան

Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը կասեցնելու համար պետք է երեք մակարդակի աշխատանք իրականացնել, այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Պետք է ամբողջ ՀՀ-ում ձևավորվի դիմադրություն՝ Փաշինյանի հերթական դավաճանության նկատմամբ, առաջին հարթությունը Տավուշն է՝ իր գյուղերով, որտեղից պետք է լինի հակազդեցություն, մյուսը՝ համահայկական մակարդակով։ Փաշինյանը պետք է հասկանա, որ հերթական դավաճանությունը վերջանալու է իր իշխանության կորստով։ Քանի որ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ իշխանությունը պահելու համար, հակազդեցությունը զսպող դեր է ունենալու։ Էսօր էդ ճանապարհին ենք․ Տավուշում հստակ քայլեր ու գործողություններ կան, ՀՀ տարբեր մարզերում աշխատանքներ արվում են։ Էն, ինչ էս պահին ունենք, բավարար մակարդակի չէ, բայց առնվազն պատկերացնում ենք՝ ինչպես պետք է անել»,- նշել է ՀՅԴ-ական գործիչը։

Սաղաթելյանի հարցազրույցը
2066 | 0
Facebook