Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ բույսեր են քրքումը, զաֆրանը, շաֆրանը և կրոկուսը

03:18, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
Ի՞նչ բույսեր են քրքումը, զաֆրանը, շաֆրանը և կրոկուսը

«Հայաստանի բույսեր» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Ի՞նչ բույսեր են քրքումը, զաֆրանը, շաֆրանը և կրոկուսը:
     Միանգամից ասեմ, որ այս բոլորը, մեծ հաշվով, համարյա նույն բանն են:
     Զաֆրան (շաֆրան, Saffron) բառն արաբական ծագում ունի: Այդպես են անվանում բույսի մշակաբուսային տեսակը (Crocus sativus), այսինքն, այն տեսակը, որն ստացել են մարդիկ հատուկ եղանակով, որը բնության մեջ չի հանդիպում, և որի վարսանդն օգտագործվում է որպես համեմունք: Այս համեմունքի ամենամեծ արտահանողն Իրանն է:
     Կրոկուս անվանումը հունական ծագում ունի: Այն բնության մեջ հանդիպող վայրի բույսն է, որը չի օգտագործվում որպես համեմունք:
     Հայերեն «քրքում» անվանումը, թերևս գալիս է սանսկրիտի «kunkumam» բառից, որը ևս համեմունքի անվանում է: Բայց էստեղ մի շփոթություն կա. հավանաբար ու սխալմամբ «քրքում» անվանումը շփոթվել է հնդկական կուրկումայի հետ, որն աղացած վիճակում սաֆրանի փոշու նման դեղնավուն համեմունք է:
     Ինչևէ:
     Ուրեմն, զաֆրան, շաֆրան, սաֆրոն կոչվում է բույսի մշակաբուսային տեսակը, որը մեր սարերում և որևէ այլ տեղ վայրի վիճակում չի հանդիպում: Այն պետք է հատուկ աճեցնել:
     «Crocus» կոչվում է վայրի բույսի ցեղը տարբեր տեսակային անվանումներով, ինչպես, օրինակ Crocus adamii:
     Հայերեն քրքում (սխալ թե ճիշտ, կարևոր չէ, որովհետև դա է բույսի պաշտոնական անունը «Հայաստանի ֆլորայում») կոչվում է վայրի բույսը, որն աճում է մեր սարերում:
     Նկարում մեր տարածքում հանդիպող վայրի քրքումի երկու տեսակներն են. Քրքում ադամի և քրքում հրաշալի: Տարբերելը շատ հեշտ է: Ուղղակի պետք է հիշել, որ ադամի քրքումը ծաղկում է գարնանը, իսկ հրաշալի քրքումն՝ աշնանը»:

3615 | 0
Facebook