Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարցազրույցը եթեր չգնաց․ սա կարող է նշանակել երկու բան»․ Ա․ Համբարձումյան

10:06, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Հարցազրույցը եթեր չգնաց․ սա կարող է նշանակել երկու բան»․ Ա․ Համբարձումյան

Նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 10-ին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ AzTv-ն ինտերվյու է վերցրել՝ բանտարկության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից: Հրապարակվեց կարճ տեսանյութ, իսկ ամբողջ ինտերվյուն պետք է եթեր գնար մարտի 28-ին:
     Հարցազրույցը, սակայն եթեր չգնաց: Սա կարող է նշանակել երկու բան.
     1. Ադրբեջանական կողմը վախեցել է միջազգային արձագանքից, ինչը քիչ հավանական է:
     2. Այսպես կոչված հայկական կողմը, վախենալով հարցազրույցում հնչեցված մտքերի հրապարակումից, ստիպված գնացել է նոր պայմանավորվածությունների, զիջումների»։

7528 | 1
Facebook