Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր գյուղերը տվողը հանցագործ է դառնալու»․ Անդրանիկ Քոչարյան

14:00, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
«Մեր գյուղերը տվողը հանցագործ է դառնալու»․ Անդրանիկ Քոչարյան

«Էնքան ասեցիք՝ մեր գյուղերն ենք տալիս, որ Տավուշում բնակվող խեղճ գյուղացին ասում է՝ էդ մեր գյուղերն ե՞ք տալիս, ո՛չ, մեր գյուղերը ով տվեց, վաղը դառնալու է հանցագործ»,- Factor-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։
     Հարցին՝ չէ՞ որ ճանապարհներն ենք տալիս, Քոչարյանը պատասխանել է․ «Ճանապարհները կարող են շարժվել։ Մենք պետք է պետական սահման գծենք, որի համար տևական ժամանակ է պետք լինելու։ Ընդդիմությունն առիթ է ման գալիս սահմանամերձ գյուղերի բնակչությանը անորոշության մեջ գցելու համար, բայց չէ՞ որ այդ բնակչությունը տեսնում է, թե պաշտպանական գերատեսչության կողմից ինչ նախապատրաստական ինժեներական աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե պետությունը չկարողանա լուծել անվտանգային հարցերը, ապա ոչ մի երևակայական ջոկատ չի կարողանալու։

«Մեր գյուղերը տվողը հանցագործ է դառնալու»․ Անդրանիկ Քոչարյան
3641 | 4
Facebook