Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել

10:00, չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ.
Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընտրողների առջև ելույթի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կարող է պաշտպանել Ուկրաինան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և նրան անվանել է «մսագործ»։ ԱՄՆ նախագահի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Բայդենը՝ դիմելով Հյուսիսային Կարոլինայի ընտրողներին, հայտնել է հարուստ քաղաքացիների համար եկամտահարկը 8,2 տոկոսից մինչև 25 տոկոս բարձրացնելու նախաձեռնության մասին: Նա պարզաբանել է, որ դա հնարավորություն կտա առաջիկա 10 տարում հարյուր միլիարդավոր դոլարներ ներգրավել բյուջե:

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Մենք կարող ենք հետևողականորեն շատ բան անել: Այդ թվում՝ վերջապես պաշտպանել Ուկրաինան՝ մսագործ Պուտինից»,- ասել է Բայդենը։

2769 | 0
Facebook