Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ»․ Պեսկով

11:06, երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ.
«Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ»․ Պեսկով

Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանն ու Հայաստանը կհաղթահարեն հարաբերությունների բարդ շրջանը, և Երևանում կգերիշխի Մոսկվայի հետ փոխգործակցության զարգացումը շարունակելու քաղաքական կամքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
     «Այժմ մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում բավական բարդ շրջան է։ Այդ հարաբերություններն ավելի քան եղբայրական են, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում»,- ասել է Պեսկովը՝ aif.ru-ին։
     «Բայց Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի հույս ունենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այդ բարդ շրջանը հաջողությամբ կհաղթահարենք»,- նշել է Պեսկովը։

3497 | 1
Facebook