Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանը բաժանվել է նոր զուգընկերոջից

22:54, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Քիմ Քարդաշյանը բաժանվել է նոր զուգընկերոջից

Քիմ Քարդաշյանը բաժանվել է 31-ամյա ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերից։ Զույգին վերջին անգամ միասին նկատել են 2 շաբաթ առաջ:

43-ամյա հեռուստաաստղը վերջերս հայտնել էր, որ դեմ չէ Օդելից հինգերորդ երեխա ունենալու գաղափարին: Չնայած դրան` նրանց ճանապարհները բաժանվել են և նրանք այլևս չեն հանդիպում:

Քարդաշյանի նախորդ ընկերը կատակերգու Փիթ Դևիդսոնն էր։ Զույգը բաժանվել էր 2022 թվականի օգոստոսին՝ 9 ամիս հարաբերություններից հետո։ Մինչ այդ Քարդաշյանն ամուսնացած էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ։

Նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ Քիմը չորս երեխա ունի՝ 10-ամյա Նորթը, 8-ամյա Սեյնթը, 6-ամյա Չիկագոն և 4-ամյա Փսալմը:

8783 | 0
Facebook