Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի քարոզը․ «Ավագ Շաբաթը յուրաքանչյուրի համար ինքնաքննության ժամանակ թող լինի։
Մեր Տերը Երուղաղեմ մուտք գործելուց հետո Իր վերջնական առաքելության հանգրվաններով է անցնում՝ մատնություն, չարչարանք, տառապանք, խաչելություն, մահ, գերեզման, բայցև` հարություն և ՀԱՂԹԱՆԱԿ։
Ինչ որ տեղի է ունեցել, շարունակվում է մինչև այսօր։
Մենք շա՜տ դժվարությունների առջև ենք կանգնած։
Այս ընթացքում բացահայտվելու են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ճշմարտությունը և գործում են այդ ճշմարտության համար, և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ճշմարտությունը, բայց իրենց անձնական շահից բխած՝ ուզում են սպանել այդ ճշմարտությունը, որովհետև չունեն քաջություն այդ ճշմարտության հետ ապրելու։
Այդպիսին են մեր ժամանակները:
Ավագ Շաբաթը յուրաքանչյուրի համար ինքնաքննության ժամանակ թող լինի»: