Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյունի սպառնալիքով տարհանում՝ հիվանդանոցում, որտեղ բուժվում են Crocus-ի ահաբեկչությունից տուժածները

14:30, երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ.
Պայթյունի սպառնալիքով տարհանում՝ հիվանդանոցում, որտեղ բուժվում են Crocus-ի ահաբեկչությունից տուժածները

Մոսկվայում պայթյունի սպառնալիքով տարհանում է սկսվել այն հիվանդանոցում, որտեղ պառկած են Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժածները: Նշվում է, որ 700 մարդ է տարհանվել:

Հնարավոր պայթյունի մասին նամակ է ստացել Պիրոգովի անվան ազգային բժշկական-վիրաբուժական կենտրոնը: Նամակում նշված է եղել, որ 40 րոպեից գործի կդրվեն ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքերը:

Այժմ բոլորին դուրս են բերել շենքից, հարկերը զննում են դեպքի վայր ժամանած ոստիկանները:

4184 | 0
Facebook