Կիրակի օրը՝ մարտի 24-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի հարգելի քաղաքացիներ, Դիմում եմ ձեզ արյունալի, բարբարոսական ահաբեկչական գործողության կապակցությամբ, որին զոհ գնացին տասնյակ խաղաղ անմեղ մարդիկ, մեր հայրենակիցները, այդ թվում ՝ երեխաներ, դեռահասներ, կանայք: Տուժածների, ծանր վիճակում գտնվողների կյանքի համար Այս պահին պայքարում են բժիշկները: Վստահ եմ, որ նրանք կանեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը բոլոր վիրավորների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,- հայտարարել Է Պուտինը շաբաթ օրը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում։