Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանի և Ալիևի ուղիղ կապի արդյունքում որոշվել էր ********* իրականացնել». «Իմնեմնիմի»

20:36, ուրբաթ, 22 մարտի, 2024 թ.
«Փաշինյանի և Ալիևի ուղիղ կապի արդյունքում որոշվել էր ********* իրականացնել». «Իմնեմնիմի»

Ինչպես հաղորդել ենք, «Իմնեմնիմի» հաղորդումն իր վարողների ձերբակալումից հետո շարունակեց եթեր հեռարձակվել յութուբյան ալիքով: Այսօրվա հաղորդումը վարում են Էդգար Ղազարյանն ու Դավիթ Ֆիդանյանը: «Պետական սահմանը զենքով հատած թշնամական զինվորի նկատմամբ քննչական գործ չեն հարուցում, բայց իշխող ուժը քրեական գործ է հարուցում իր ընդդիմախոսների նկատմամբ` իրեն դուր չեկած խոսքի համար: Հիշենք նաև Քաջարանում պահնորդին սպանած ադրբեջանցի դիվերսանտտին: Նա նույնիսկ Հայաստանի տարածքից լայվեր էր անում, որ այստեղ պիտի հայերի արյունը թափի, որ մեկին սպանել է, էլի է սպանելու: Ընդ որում, նրան սպանել էին ոչ թե իրավապահները, այլ սովորական կապանցիները: Իսկ արդյո՞ւնքը` դատարանի որոշմամբ ցմահ ազտազրկված անձին ոտից գլուխ նոր շորեր հագցնելով տարան հանձնելու Ադրբեջանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրասենյակիների միջև ուղիղ կապի արդյունքում որոշվել էր մարդկանց թրաֆիքինգ իրականացնել, մարդկանց առևտուր, որ Հայաստանը տա իր համաձայնությունը, որ Բաքվում կազմակերպվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով»,- նշեցին վարողները:

Նրանք արձանագրեցին, որ իրական հանցագործներին հասարակ քաղաքացիներն են վնասազերծում, իսկ իրավապահները զենք ու զրահով հարձակվում են միայն ընդդիմադիրների վրա:

4132 | 0
Facebook