Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Պուտինը պետք է պատժվի»․ Հաագայի դատարանի նախագահ

10:06, հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ.
«Պուտինը պետք է պատժվի»․ Հաագայի դատարանի նախագահ

Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ Տոմոկո Ականեն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար: Լրագրողների հարցին ի պատասխան՝ Ականեն մեջբերել է չինական ասացվածքը՝ «Երկնքի վրեժը դանդաղ է, բայց ստույգ»։ Ականեն ընդունել է, որ ՄՔԴ-ն այսօր խնդիրների է բախվում։ Նա, մասնավորապես, նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում դեռևս չեն եղել այն մարդկանց ձերբակալման դեպքերը, որոնց նկատմամբ կալանքի օրդեր է տրվել: Ճապոնացի դատավորը երեք դատավորների թվում էր, որոնք 2023 թվականի մարտին ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերը: 2024 թվականի մարտին նա ստանձնել է ՄՔԴ նախագահի պաշտոնը։

4346 | 2
Facebook