Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը գաղտնի աշխատում է Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ. #Politico

10:00, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
ԵՄ-ը գաղտնի աշխատում է Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ. #Politico

Եվրոմիությունը գաղտնի աշխատում է Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ, գրում է Politico թերթը:

«Եկեք անկեղծ լինենք: Ոչ ոք չի ցանկանում խոսել այդ ընդլայնման մասին մինչև եվրոպական ընտրությունները»,-ասել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:

Բացի այդ, հաղորդվում է, որ եվրոպացի բյուրոկրատները վախենում են Մոլդովայի և Բալկանյան մի շարք երկրների եվրոինտեգրման բաց քննարկումից: Մասնավորապես, պաշտոնյաները վախենում են ֆերմերների դժգոհությունից՝ կապված սուբսիդիաների հնարավոր կրճատման և ուկրաինական ապրանքների անմաքս ներմուծման հետ։ «Ի վերջո, Կիևի անդամակցությունը կպահանջի զգալի բարեփոխումներ, ինչը կարող է նաև ներքաղաքական լարվածության աղբյուր լինել»,-գրում է թերթը:

1866 | 0
Facebook