Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներին՝ ընտրություններ կազմակերպելու ձգտման համար, որոնք երկիրը կտանեն ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում պարտության: Նեթանյահուի խոսքը մեջբերում է Financial Times-ը:
«Մի՞թե այդքան արագ մոռացաք հոկտեմբերի 7-ը՝ Հոլոքոստից ի վեր հրեաների ամենասարսափելի կոտորածը։ Մի՞թե այդքան արագ մերժում եք Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի հրեշներից պաշտպանվելու իրավունքը։ Մի՞թե այդքան արագ կորցրեցիք ձեր բարոյական խիղճը»,-ասել է նա:
Նեթանյահուն ընդգծել է, որ միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներ «կեղծ մեղադրանքներ են հնչեցնում Իսրայելի պաշտպանության բանակի, Իսրայելի կառավարության և Իսրայելի վարչապետի հասցեին»: