Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լուկօյլ»-ի փոխնախագահն ինքնասպանություն է գործել

23:54, հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ.
«Լուկօյլ»-ի փոխնախագահն ինքնասպանություն է գործել

Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերությա` «Լուկօյլ»-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսն ինքնասպան է եղել իր աշխատասենյակում, հայտնում են ԶԼՄ-ները:

Ռոբերտուսը մի քանի ժամ չի լքել իր աշխատասենյակը և չի պատասխանել հեռախոսազանգերին։ Ընկերության ավագ նախագահ Օլեգ Փաշաևը անհանգստացել է, որ Ռոբերտուսը, չնայած գրասենյակում է, չի պատասխանում իր հեռախոսազանգերին: Նա ներս է մտել աշխատասենյակ և հայտնաբերել Վիտալի Ռոբերտուսի դին՝ աշխատասենյակի զուգարանում պարանից կախված։ Նա 53 տարեկան էր:

Նշենք, որ ընկերությունը Ռոբերտուսի մահվան մասին տեղեկություն է տարածել մարտի 12-ին, սակայն չի նշել ինքնասպանության մասին տեղեկությունը:

8961 | 0
Facebook