Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տավուշի 4 գյուղերի հանձնումը կկազմաքանդի ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»․ Գառնիկ Դանիելյան

12:54, շաբաթ, 16 մարտի, 2024 թ.
«Տավուշի 4 գյուղերի հանձնումը կկազմաքանդի ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ArmLur-ի եթերում անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման՝ Ադրբեջանի պահանջին․ «ՔՊ-ականները, Միլի մեջլիսի պատգամավորների նման, ժամանակ առ ժամանակ նշում էին, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր։ Եվ երբ ընդդիմությունն աղմուկ էր բարձրացնում, պատասխանում էին, որ նման բան չկա, փաստորեն բոլոր մակարդակներով սուտ էր քարոզվում, բայց իրականում պրոցեսներ էին գնում. կուլմինացիան եղավ Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջը: Փաշինյանն ասուլիսին ասում է՝ ճիշտ է, կոմունիկացիաներն այդտեղով են անցնում, բայց դա Հայաստան չէ, դա ասվում է, որպեսզի հանրության մոտ կարծիք ձևավորվի, որ Տավուշից հող չի տրվում»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով. «Սահմանին բնակվող բնակիչները, իհարկե, մտահոգված են, սակայն իշխանությունները նրանց ձայնը լռեցնում են, որոշներին աշխատանքի են տեղավորել, որոշներին ճնշում են։ Վստահ եմ, որ ի վերջո մեր ժողովուրդը կարթնանա, կհասկանան, որ Տավուշը Հայաստանի դարպասն է, այդ հատվածում գտնվող առաջնագծի քանդումը կազմաքանդելու է ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»,- ասել է Դանիելյանը։

«Տավուշի 4 գյուղերի հանձնումը կկազմաքանդի ՀՀ ամբողջ պաշտպանական գիծը»․ Գառնիկ Դանիելյան
2627 | 1
Facebook