Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի հետ անվտանգության մասին համաձայնագրին

09:36, հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ.
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի հետ անվտանգության մասին համաձայնագրին

Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինայի հետ անվտանգության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով նիստի արդյունքները:

Նշվում է, որ Փարիզի և Կիևի միջև կնքված պայմանագրին հավանություն է տվել 293 պատգամավոր, և ընդամենը 22-ը դեմ է արտահայտվել: Երեկ համաձայնագիրը հաստատել է խորհրդարանի ստորին պալատը։

Փետրվարի 16-ին Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը Փարիզում ստորագրել են 10 տարի ժամկետով անվտանգության ոլորտում երաշխիքների և համագործակցության մասին համաձայնագիր, որը ներառում է Կիևին 3 միլիարդի չափով ռազմական օգնության տրամադրում:

2056 | 0
Facebook