Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատարանը «շառից, փորձանքից հեռու» որոշում է ընդունել». Մհեր Մկրտչյան

17:18, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
«Դատարանը «շառից, փորձանքից հեռու» որոշում է ընդունել». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը «շառից փորձանքից հեռու» որոշում ա ընդունել))` ինձ Մհեր Մկրտչյան թատրոնից հանելը անվավեր ճանաչել, բայց պաշտոնում չվերականգնել))...
     Պատկերացնո՞ւմ եք, հանկարծ պարզվեց, որ կրթություն ամեն դեպքում ունեմ:
     Չեմ բողոքարկելու: Դա ավելի երկար կտևի, քան ինձ իմ սիրած աշխատանքից զրկողների անհետանալը մեր կյանքից:
     Հա... Մհեր Մկրտչյան թատրոնը իմ համար շատ անձնական հարց է` դա կապված է իմ ազգանվան հետ))..
     Հաճելի չի, որ հիմա Ալբերտ Մկրտչյանի բալկոնում ՔՊ երիտասարդներ են նկարվում, բայց Արցախ ենք կորցրել` բալկոնը կարևոր չի:
     Վայելեք թատրոնը մինչև իմ վերադարձը))... Որոշ ժամանակ անց տենց հնարավորություն չեք ունենա:
     Բալկոնները Մկրտչյանների ֆիլմերում առանձին գործող անձեր են: Շատ ավելի շնչավոր, քան դրանց վրա հիմա կանգնողները»:

Աղբյուրը` Մհեր Մկրտչյան
1920 | 0
Facebook