Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայի նախագահն արձագանքել է Զելենսկու՝ Հռոմի պապի հասցեին քննադատությանը

11:30, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
Վենեսուելայի նախագահն արձագանքել է Զելենսկու՝ Հռոմի պապի հասցեին քննադատությանը

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում Գուայդոյին (Վենեսուելայի ընդդիմության նախկին առաջնորդ Խուան Գուայդո)»,- այս մասին Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Նա նույնքան ծաղրածու է, նույնքան կոպիտ և նույնքան պարտված, որքան Գուայդոն, նույնքան վնասակար իր ժողովրդի համար, որքան Գուայդոն»,- հավելել է Մադուրոն:

Այսպիսով, Վենեսուելայի նախագահն արձագանքել է Զելենսկու քննադատությանը Հռոմի պապի հասցեին, որն ավելի վաղ Ուկրաինային կոչ էր արել «սպիտակ դրոշ բարձրացնել» ու բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:

3155 | 0
Facebook