Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում կնքվել է գազի խոշորագույն պայմանագիրը

21:18, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
Իրանում կնքվել է գազի խոշորագույն պայմանագիրը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին կիրակի օրը ստորագրել է երկրի պատմության մեջ ամենամեծ` 20 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիրն իրանցի կապալառուների հետ՝ երկրի հարավում գտնվող Հարավային Փարս գազային հանքավայրում գազի ճնշումը բարձրացնելու ծրագրի համար:

Օուջին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է, որ պատժամիջոցներն ու դիվերսիաները չեն կարող խոչընդոտել Իրանում նավթարդյունաբերության զարգացմանը։
     «Չնայած պատժամիջոցներին, մենք նավթ արտահանում ենք ուր ուզում ենք, և կառավարության ձեռքբերումները թշնամուն ստիպեցին կենտրոնանալ այս արդյունաբերության վրա, բայց մեզ հաջողվեց լուծել խնդիրները»,- ասաց նախարարը։
     Նրա խոսքով, երկրի գազի պաշարների մեծ մասը գտնվում է Հարավային Փարս հանքավայրում, իսկ նավթավերամշակման գործարանների, նավթաքիմիական գործարանների և նույնիսկ բենզինի արտադրության հումքը նույնպես կախված է Հարավային Փարսից։
     20 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել Petropars, Oil Industry Engineering and Construction Company (OIEC), Mapna ընկերությունների և Khatam al-Anbiya բազային ինժեներական ընկերության հետ:

11801 | 0
Facebook