Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը փորձել է սպանել ինձ ավելի քան 10 անգամ». Զելենսկի

00:06, շաբաթ, 09 մարտի, 2024 թ.
«Պուտինը փորձել է սպանել ինձ ավելի քան 10 անգամ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական Rai հեռուստաալիքի Cinque minuti ծրագրին տված հարցազրույցում հայտնել է, որ ըստ հետախուզության տվյալների՝ ռուսներն ավելի քան մեկ տասնյակ անգամ փորձել են սպանել իրեն:
     «Ասում են` 10-ից ավելի: Աշխատակիցներն են խոսում, հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Այնպես որ, ճիշտն ասած, ես այս թիվը չեմ հաշվում։ Ինձ թվում է՝ Ուկրաինայում ողջ ժողովուրդը՝ ռազմաճակատում գտնվող զինվորականները, ամեն օր վտանգում են իրենց կյանքը»,- նշել է Զելենսկին՝ ի պատասխան այն հարցին, թե քանի անգամ է «ահաբեկչական երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել սպանել իրեն»։
     Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ ինքը դիմում նույն ռիսկին, ինչ յուրաքանչյուր ուկրաինացի։

3117 | 1
Facebook