Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը քննարկել է Նավալնիի փոխանակման հարցը նրա մահվան օրը

19:30, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Պուտինը քննարկել է Նավալնիի փոխանակման հարցը նրա մահվան օրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ալեքսեյ Նավալնիի փոխանակման հարցը ընդդիմադիրի մահից մի քանի ժամ առաջ։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, հայտնել է «Ագենստվո» առցանց հրատարակությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումից մոտ չորս ժամ առաջ ՌԴ նախագահն անձնական հանդիպում է ունեցել գործարար Ռոման Աբրամովիչի հետ, որի ընթացքում, իբր, բանավոր համաձայնություն է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործչի փոխանակմանը։

Հետաքննող լրագրող Խրիստո Գրոզևը համոզված է, որ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը պատահական չի եղել։ «Կարծում եմ, որ սա կա՛մ սպանության ծրագրերի կոծկում էր, կա՛մ բանակցությունները գրեթե ավարտին հասցնելու ռազմավարական քայլ: Նա կարծում է, որ քանի որ Գերմանիան սկզբունքորեն համաձայնել է փոխանակել Վադիմ Կրասիկովին, ապա Նավալնիի բացակայության դեպքում նրանք հեշտորեն կհամաձայնեին նրան փոխանակել Պուտինի համար պակաս կարևոր բանտարկյալի հետ»,- ասել է լրագրողը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Նավալնիի փոխանակման շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է 2023 թվականի գարնանից։ Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հայտարարել է ոչ միայն Ալեքսեյ Նավալնիին, այլ նաև Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, ինչպես նաև ամերիկացի պաշտոնաթող ծովային Պոլ Ուելանին Արևմուտքին հանձնելու պատրաստակամության մասին։

Ի պատասխան՝ Արևմուտքը պետք է Մոսկվային արտահանձներ ԱԴԾ ենթադրյալ սպա Վադիմ Կրասիկովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2019 թվականին Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության համար։

2875 | 0
Facebook