Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պրոցեսները բնականոն զարգացում են ապրում»․ Գառնիկ Դանիելյան

11:18, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
«Պրոցեսները բնականոն զարգացում են ապրում»․ Գառնիկ Դանիելյան

«Սա կարծես 88-ի Արցախյան շարժման վերածնունդն է։ Կա հստակ առաջնորդություն Սրբազան հոր գլխավորությամբ, շարժումը գնում է իր բնականոն հունով, մարդիկ վստահում են Սրբազան հորը, պետք է շարունակել պայքարը»,- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Կես ժամ գալիս, կանգնում են ու մտածում՝ կես ժամ հետո պետք է վերջանա։ Առաջին հերթին մենք կուզենք, բայց քանի որ պրոցեսները բնականոն զարգացում են ապրում, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Տեսեք՝ Վրաստանում ինչ է կատարվում, մարդիկ մեկ ամիս շարունակ փողոցից տուն չեն գնում։ Հուսով ու համոզված եմ՝ մեր ժողովուրդը պակաս նվիրված ու պահանջատեր չէ»,- հավելել է պատգամավորը։

Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը
2423 | 0
Facebook