Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևը պատերազմով փորձում է վախեցնել մեր ժողովրդին»․ Բաբկեն Հարությունյան

12:24, կիրակի, 12 մայիսի, 2024 թ.
«Ալիևը պատերազմով փորձում է վախեցնել մեր ժողովրդին»․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Ալիևը հայտարարել է․ «Եթե ​​այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա»։ Ալիևը պատերազմով փորձում է վախեցնել մեր ժողովրդին և փորձում Նիկոլին աջակցել, միաժամանակ Հայաստանում ցանկանում է բորբոքել հակաֆրանսիական տրամադրություններ, զուգահեռ էլ բռնել է Նիկոլի վախը և նորանոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, չի հեռանում մեզանից օկուպացված տարածքներից, և ավելին` Հայաստանի մեծ մասը հռչակում է «արևմտյան Ադրբեջան»։
     Հարց. Այս ամենը տեսնելով` Նիկոլի ղեկավարած Հայաստանը արդյո՞ք Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հետ հնարավո՞ր է իրական և արժանապատիվ խաղաղություն հաստատի։ Հնարավոր չէ։
     Չգիտեմ, էլ ի՞նչ պետք է տեսնի մեր ժողովրդի այն հատվածը, որը հույս ունի, թե Նիկոլը կկարողանա խաղաղություն բերել։
     Ի դեպ` Ալիևի անհագությունը լուրջ հնարավորություն է ստեղծելու Հայաստանի համար, ինչ որ ժամանակ հետո թշնամուն վերադարձնելու 30 տարի առաջվա իրավիճակին»։

2173 | 0
Facebook