Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է՝ որտեղ կհանդիպեն Էրդողանն ու Զելենսկին

11:18, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Հայտնի է՝ որտեղ կհանդիպեն Էրդողանն ու Զելենսկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների անցկացման վայրը կլինի Ստամբուլը, հանդիպումը կսկսվի ժամը 19:00-ին, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունը:

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2023 թվականի հուլիսի 7-ին։ Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ կողմերը կքննարկեն Ուկրաինայում հակամարտության ընթացքը, ինչպես նաև «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրագործումը։ Բացի այդ, կբարձրացվեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման նպատակով հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու հարցերը։

2466 | 0
Facebook