ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, փոխանցում է РИА Новости-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2 երկրների հարաբերությունների հետագա զարգացման վիճակն ու հեռանկարները և վերահաստատել Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: