Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանից հեռանում են, Մարուքյանը միակը չի լինելու»․ Բագրատյան

12:06, կիրակի, 03 մարտի, 2024 թ.
«Փաշինյանից հեռանում են, Մարուքյանը միակը չի լինելու»․ Բագրատյան

Ինչպես հայտնել էինք, օրեր առաջ Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Փաշինյանին:

«Հ2»-ի եթերում թեմային անդրադաձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․ «Փաշինյանից հեռանում են, կարծում եմ՝ դա միակ դեպքը չի լինելու։ Հեռանում են, որովհետև գտնում են, որ իր քաղաքականությամբ Փաշինյանը երկիրը վերածել է․․․ Էսօր ստացվում է՝ Ուկրաինային զենք տվող Գերմանիան Ռուսաստանի հետ ավելի մեծ ընդհանրություններ ունի, քան՝ Հայաստանը։ Հայաստանը վերածել ենք Ռուսաստանի թշնամու, մինչդեռ ՌԴ-ն եղել է ու պետք է լինի բարեկան պետություն, որի շնորհիվ գոյատևել ենք․․․ Եվ ահա, մարդիկ են գտնվում, որ ասում են՝ գործ չունենք, թողնենք, գնանք»,- ասել է Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանի հարցազրույցը
5853 | 1
Facebook