Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ». ԱԽ քարտուղար

22:30, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
«Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ». ԱԽ քարտուղար

«Հարցազրույց» հաղորդման ընթացքում Պետրոս Ղազարյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ներկայացրեց ընդդիմախոսների այն զգուշացումները, որ պետք չէ վատ բարեկամ Ռուսաստանին դարձնել վտանգավոր թշնամի:

«Մենք որևէ բան չենք անում, որ Ռուսաստանը թշնամանա ՀՀ-ի դեմ: Մենք ընդամենը մեզ համար այլընտրանքներ ենք փնտրում: Ռուսաստանը չի կարողանում, անգամ երբեմն անուղղակիորեն հայտարարում է, որ չի հասցնում բոլոր ուղղություններով զբաղվել: Հիմա Հայաստանն այլընտրանքներ է փնտրում, փորձում է իր անվտանգությունն ապահովել, հիմա ի՞նչ կա այդտեղ թշնամանալու»,- բացատրեց Արմեն Գրիգորյանը:

2145 | 1
Facebook