Խնդրում ենք սպասել...

Համացանց

«3 ամիս է` չենք կարողանում տեղեկանք վերցնել, որ արցախցի բազմանդամ ընտանիքի հայրը եղել է զինվորական». Հասմիկ Հարությունյան

22:06, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
«3 ամիս է` չենք կարողանում տեղեկանք վերցնել, որ արցախցի բազմանդամ ընտանիքի հայրը եղել է զինվորական». Հասմիկ Հարությունյան

Փիառի և մարքեթինգի մասնագետ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3 ամիս: Ուղիղ 3 ամիս մենք չենք կարողանում մի տեղեկանք վերցնենք, որ Արցախցի բազմանդամ ընտանիքի հայրը եղել է զինվորական, մասնակցել է վերջին 3 պատերազմներին, որպեսզի տեղեկանքը տանի Էջմիածնի քաղաքապետարան, որ դստեր մանկապարտեզի համար ամեն ամիս 10.000 դրամ չվճարի:
     Էջմիածնի քաղաքապետարանից մեզ ուղարկում են Զինկոմիսարիատ, Զինկոմից ասում են, որ տեղեկանքը պետք է ՊՆ-ն տա, ՊՆ-ում ասում են` մենք չենք կարող նման փաստաթուղթ տալ:
     Քանի որ բոլոր հնարավոր և անհնար տարբերակները փորձել ենք, ստիպված էսպես հրապարակային եմ գրում:
     Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, խնդրում եմ ձեզ՝ արձագանքեք ու ասեք, թե ով կարող է մեզ այդ բազմաչարչար տեղեկանքը տալ: Ո՞ւմ մոտենանք, որ այս հարցին լուծում տրվի: Շնորհակալություն»:

1613 | 0
Facebook