Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

17:42, երկուշաբթի, 26 փետրվարի, 2024 թ.
Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հրաժարական է տվել

Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Մոհամմեդ Շտայեհի գլխավորությամբ հրաժարական է տվել։ Կառավարության կազմը գործում էր 2019 թվականի ի վեր: Կառավարության անդամները շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Հրաժարականի դիմում ներկայացնելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ Շտայեհն ասել է, որ իր երկիրը կշարունակի «դիմակայել Իսրայելին այնքան ժամանակ, քանի դեռ չի ստեղծվել Պաղեստին պետությունը»:

«Անկախ Պաղեստինի ստեղծման համար պայքարի հաջորդ փուլը պահանջում է գործող քաղաքական ինստիտուտների, ինչպես նաև կառավարման մարմինների վերակազմավորում ամբողջ Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Գազան»,- ասել է նա:

5406 | 0
Facebook