Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հութիները բնապահպանական աղետ են հրահրել

23:24, շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.
Հութիները բնապահպանական աղետ են հրահրել

Կարմիր ծովում նավթի հետք է առաջացել, երբ Եմենում հութի ապստամբները հարձակվել են բրիտանական Rubymar բեռնատար նավի վրա: Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
     «Հութիների չհրահրված և անխոհեմ հարձակումը զգալի վնաս է հասցրել նավին, ինչի հետևանքով առաջացել է 18 մղոն երկարությամբ նավթային բիծ»,- գրել է CENTCOM-ը X սոցիալական ցանցում: Բեռնանավը տեղափոխելիս է եղել ավելի քան 41.000 տոննա պարարտանյութ:
     Դրա վրա հարձակումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: Բացի այդ, հութիների գործողություններն սպառնում են ձկնարդյունաբերությանը և սննդամթերքի ներմուծմանը:
     Rubymar-ը բելիզյան դրոշով նավարկելիս է եղել ԱՄԷ-ից Բուլղարիա։ Հրթիռակոծության արդյունքում նավը լրջորեն տուժել է, անձնակազմը տարհանվել է և տեղափոխվել մոտակա նավահանգիստ։

4175 | 0
Facebook