Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վալենսիայում 14-հարկանի շենք է այրվում

23:46, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
Վալենսիայում 14-հարկանի շենք է այրվում

Հինգշաբթի երեկոյան Վալենսիայի Բել թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել 14-հարկանի շենքում։

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, հրդեհը սկսվել է ստորին հարկերից մեկում, սակայն արագ տարածվել է բոլոր հարկերում։

Ոստիկանությունը փակել է մուտքերը՝ դժբախտ պատահարներից խուսափելու և շտապօգնության մեքենաների ժամանումը հեշտացնելու համար։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների` կան վիրավորներ ինչպես բնակիչների, այնպես էլ հրշեջների շրջանում: Հրապարակված տեսանյութերում երևում է, որ կրակի ճիրաններում հայտնված շենքի տարբեր հարկերում դեռ մարդիկ կան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

3909 | 0
Facebook