Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մինչ այս պահը Ֆրանսիայի ներգրավվածությունն Ադրբեջանի տնտեսության մեջ որևէ առումով չի տուժել». Արգիշտի Կիվիրյան

21:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.
«Մինչ այս պահը Ֆրանսիայի ներգրավվածությունն Ադրբեջանի տնտեսության մեջ որևէ առումով չի տուժել». Արգիշտի Կիվիրյան

«Ինչքան էլ, իբրև թե, լարված են Ադրբեջանի ու Ֆրանսիայի հարաբերությունները, մինչ այս պահը Ֆրանսիայի ներգրավվածությունն Ադրբեջանի տնտեսության մեջ որևէ առումով չի տուժել: Ըստ հայ արևմտամետների, Արևմուտքն, իբր, մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա: Այնինչ հենց այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում Ադրբեջանի էներգետիկայի նախարարը և այնտեղ շատ խորքային բանակցություններ են գնում էներգետիկ տարբեր նախագծերի հետ կապված: Լուրջ ազգերն ստանում են իրական բաներ, փոքր ազգերին փորձում են խաբել»,- այսօր իր տված հարցազրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

100 տարի առաջ Ֆրանսիան փաստացի թուրքերին հանձնեց Կիլիկիան, հիշեցրեց Կիվիրյանը: «Բայց դրանից հետո բավական է հայերի համար մեծարման երեկո կազմակերպել ու հայերն ամեն ինչ ներում են»,- նշեց նա:

1968 | 0
Facebook