Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երանի 20 տարեկան լինեի, նորից բեմահարթակ բարձրանայի». Հռիփսիմե Խուրշուդյան

11:06, երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ.
«Երանի 20 տարեկան լինեի, նորից բեմահարթակ բարձրանայի». Հռիփսիմե Խուրշուդյան

«Ոչ մեկ չգիտի, թե ինչերի միջոցով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշն ինձ դուխ են տվել ու բերել են մրցաշարին»,- ծանրամարտի ԵԱ-ում բրոնզե մեդալ նվաճելուց հետո ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ավարտելով մարզական կարիերան։ «Կուզեի՝ մեդալով ավարտեի սպորտս, որովհետև 25 տարի այս սպորտի մեջ եմ, փոքր թիվ չէ։ Չգիտեմ՝ սպորտը ոնց եմ թողնելու։ Ասում եմ՝ երանի 20 տարեկան լինեի, նորից բեմահարթակ բարձրանայի»,- հուզվել է Հռիփսիմեն։

Տեսանյութը՝ «Արմենպրես-ի
6645 | 0
Facebook