Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը

21:18, երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ.
Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցները հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը

Գերմանիայի հայկական երկու կարևորագույն կառույցների՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչները չեն մասնակցել Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Հրավերք ստացել են, բայց չեն մասնակցել հանդիպմանը. այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը: «Ես հանդիպմանը մասնակցել եմ` որպես համայնքի անդամ, ոչ թե որպես գերմանահայոց կենտրոնական խորհրդի ղեկավար մարմնի անդամ եւ հարցս ուղղել եմ իմ անունից»:

Հիշեցնենք, երեկ Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հանդիպմանը ներկա է եղել Մյունխենի հայ համայնքի ատենապետը, որը շատ հայտնի է պրոնիկոլական իր հայացքներով: Հանդիպմանը ներկաների մեծամասնությունը Գերմանիայի հայ համայնքի հետ ընդհանրապես կապ չունեին: Կային ուսանողներ, ուկրաինայից ինչ-որ փախստականներ. հայ համայնքը ներկայացնող անդամներ այդ հանդիպմանը հիմնականում չկային, մեծամասնությունը հայ համայնքի հետ կապ չուներ»,- մանրամասնել է Սամվել Լուլուկյանը:

«Ի դեպ, Սամվել Լուլուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված կորսված հայրենիքի մասին դիտարկումից հետո, ներկաներից Արագած Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց՝ այն մարդկանց, ովքեր մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, իր ինքնաթիռով տանել Հայաստան, որպեսզի կանգնեն սահմանին և թույլ չտան հողերը հանձնել: Սամվել Լուլուկյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է մտածում այդ մասին: «Այդ անձնավորությունը Մյունխենի հայ համայնքի ատենապետի մտերիմներից է: Հանդիպման ավարտից հետո, նա ինձ էլ մոտեցավ և հարցրեց՝ դուք դաշնա՞կ եք: Ես ասացի, գիտեք, հենց դա է խնդիրը, որ դուք ձեր այդ պարզունակ ենթադրություններով, չճանաչելով մարդուն, չիմանալով նրա կենսագրությունը՝ կարծիք եք հայտնում: Ասացի, որ ես եղել եմ ԱԻՄ անդամ, «Մովսես Գորգիսյան» ուսանողական միության անդամ, Հայաստանի անկախության համար եմ պայքարել, պետականության ստեղծման համար եմ պայքարել և դու ասում ես՝ ինձ Հայաստա՞ն ուղարկեն, էն էլ Նիկոլ Փաշինյանի օդանավով: Ասացի, որ մյուս ամիս ինքս մեկնում եմ Հայաստան և քեզ էլ հաճույքով հետս կտանեմ ու կբերեմ, եթե դա քեզ համար խնդիր է: Այս մարդիկ, զոմբիացված մասսա են, ոչ ժողովրդավարությունից են հասկանում, ոչ էլ հայրենիքն է իրենց հուզում: Հիմնական հարցերը, բացի իմ հարցից, անձնական բնույթի էին՝ վիզայի հարց, քաղաքացիության հարց և այլն: Այս մարդկանց չի հուզում ոչ Հայաստանի ապագան, ոչ Արցախը. սա է ցավալի պատկերը»,- կարծում է մեր զրուցակիցը»,- գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

6405 | 3
Facebook