Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

19:54, հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ.
Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան դեղամիջոցներ արտահանել

Իսլամական Հանրապետությունը Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստում պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք:

Փետրվարի 14-ին կայացած` Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։

Նշվում է, որ Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել դեղերի և բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում։

Հայաստանը ողջունում է Իրանի հետ համագործակցությունը առողջապահական զբոսաշրջության և այլ բնագավառներում:

1794 | 0
Facebook